Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են ընդգրկված Սիսիանի ավագանու ընտրություններին առաջադրված ՀՀԿ-ի ընտրացուցակում

Մարտ 07,2023 22:22

Սիսիան համայնքի ավագանու ընտրություններին առաջադրվել է նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Ընտրացուցակի 33  թեկնածուից մեկը՝ անկուսակցական Նարինե Սարուխանյանը ինքնաբացարկ է ներկայացրել։

ՀՀԿ ցուցակը գլխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Տաթեւ» մասնաճյուղի Սիսիանի ցանցի պետ, 66-ամյա Ջիվան Մարգարյանը։ Եթե վերջինս ՀՀԿ-ական է  ապա նրան հաջորդող երկու թեկնածուներն անկուսակցական են։ Երկրորդ հորիզոնականում՝  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Տաթեւ» մասնաճյուղի Սիսիանի ցանցի գլխավոր ճարտարագետ Դավիթ Դավթյանը, իսկ առաջին եռյակն եզրափակում է «Անաստասիա Ինշուրանս»-ի  հիմնադիր Անի Հարությունյանը։

32 թեկնածուից 8-ն անկուսակցականներ են։  Թեկնածուների մեջ դպրոցի ուսուցիչներ կան, դասախոս, խոհարար, մոնտյոր եւ այլն։ 12 թեկնածու աշխատանք չունի։

Հիշեցնենք՝ մարտի 1-ից սկսել է քարոզարշավը ու քաղաքական ուժերն իրենց ծրագրերն են ներկայացնում սիսիանցի ընտրողին։ Բացի ՀՀԿ-ից, Սիսիանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել«Քաղաքացու որոշում»  ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Լուսանկարը՝ Ջիվան Մարգարյանի  ֆեյսբուքի էջից:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031