Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդպիսի հարց չկա օրակարգում, և չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա»․ Սարգիս Խանդանյանը՝ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարց քննարկել-չքննարկելու մասին

Ապրիլ 06,2023 16:22

«Այս պահին ո′չ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ո′չ խմբակցությունում նման հարց չի քննարկվում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան հարցի՝ արդյոք ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարց քննարկվո՞ւմ է ՔՊ-ում, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պետք է պաշտոնանկ արվի իր վարքագծի համար։

Լրագրողների՝ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հետ կապված հարցերին Սարգիս Խանդանյանն այսպես արձագանքեց․ «ԱԺ-ն 2021-ի օգոստոսին ընտրել է ՀՀ ԱԺ նախագահ, որը շարունակում է իրականացնել իր գործառույթները, և որևէ այլ տիպի քննարկում մեր խմբակցությունում չկա»։

Հարցին՝ մի՞թե նպատակահարմար չէ այդ հարցի քննարկումը, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Այդպիսի հարց չկա օրակարգում, և չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930