«Ես հասկանում եմ ձեր ակնարկները, այն է՝ արդյոք մեր իշխանության կողմից եղե՞լ են ճնշումներ այդ գործընթացի վրա։ Ես ասում եմ՝ երաշխավորում եմ, որ որևէ միջամտություն մեր իշխանության կողմից չի եղել այս գործընթացի վրա և չէր կարող լինել»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի պաշտոնում ՔՊ-ական նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ընտրությանը։
«Մեր իշխանության օրոք վերջին 8 տարիների ընթացքում գործել է Սահմանադրական դատարան, որը որևէ կերպ քաղաքականացված չի եղել»,- հայտարարեց Աղաջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ Վլադիմիր Վարդանյանի՝ կուսակցական լինելը և որոշումը՝ հետագա աշխատանքը շարունակել ՍԴ-ում, դա իր որոշումն է եղել։
«Ասեմ, որ ԱԺ ՔՊ խմբակցության բազմաթիվ պատգամավորներ, եթե ոչ մեծամասնությունը, դեմ ենք եղել դրան, այն պատճառով, որ պարոն Վարդանյանը բավականին կարող կադր էր և մեզ պետք էր»,- նշեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































