Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք էլ չենք հանդուրժելու, ամեն անգամ նման բաներով սադրում եք, հետո ասում եք՝ մեզ ծեծեցին, մեզ խփեցին»․ Էդուարդ Աղաջանյանը սպառնաց ընդդիմությանը

Նոյեմբեր 19,2026 14:15 Share
Աջակցեք aravot.am-ին

«Մեկը կա, որ քիչ առաջ հոխորտում էր՝ երեք բարձրագույն կրթություն ունենալու մասին»,- խորհրդարանում, 2027 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ այսպես սկսեց իր խոսքը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Էդուարդ Աղաջանյանի խոսքն ուղղված էր ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանին, որն իր անհամաձայնությունն իշխող ուժի եւ նրա վարած քաղաքականության հետ, արտահայտել էր հարց տալով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ու նրան չդիմելով։ Թեեւ Ժաննա Անդրեասյանը պատասխանել էր Էդգար Ղազարյանին, Էդուարդ Աղաջանյանը որոշեց ամեն դեպքում, պաշտպանել յուրային նախարարին։

«Ցավոք կան մարդիկ, ովքեր ծնվում են որոշակի սահմանափակումներով, մասնավորապես՝ բարոյական սահմանափակումներով, և որքան էլ նրանք ունենան բարձրագույն կրթություն, կամ թեկուզ ունենան 300 000 կենսաբանական կյանք, և նույն է՝ նրանց առաքինությունը, արժանապատվությունը և տարրական էթիկայի զգացողությունը խորթ կլինեն այդ ամբողջ 300 000 կյանքերի ընթացքում, և փոխարենը՝ ճղճիմությունը և բարոյականության հետ կապված խնդիրները կուղեկցեն այդ բոլոր 300 000 կենսաբանական կյանքերի ընթացքում։ Այնպես որ, կխնդրեմ ըմբռնումով մոտենաք նման դեպքերին»,- ասաց բարեկրթության կողմնակից իշխանական պատգամավորը՝ «ծնող կանչելով»․ «Պարոն Աբրահամյան, ձեզ եմ դիմում, պարոն Վարդևանյան, ձեզ եմ դիմում, մենք ինչքա՞ն պետք է հանդուրժենք այս խոսակցությունները, այս կեցվածքը։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ տիկին նախարարը զեկուցում է, ասում է՝ ես իմ վերաբերմունքն եմ ցույց տալիս ձեզ չդիմելով։ Ուրեմն խնդրում եմ իրեն տեղեկացրեք, որ սրանից հետո տիկին նախարարը, երբ որ տեղից զեկուցում է, պետք է դիմի «տիկին նախարար» կամ «տիկին Անդրեասյան»։ Մենք էլ չենք հանդուրժելու, հարգելի գործընկերներ, չի լինի, դուք ամեն անգամ նման բաներով սադրում եք, նախաձեռնում եք նման դրվագներ ու հետո ասում եք՝ մեզ ծեծեցին, մեզ խփեցին։ Խնդրում եմ՝ այս թեմայով զբաղվեք դուք անձամբ, պարոն Վարդևանյան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, երեկ խորհրդարանում՝ դիմելով պատգամավորներին, Նիկոլ Փաշինյանը մասնավորաբար, նման հայտարարություններ էր արել․ «Դու ես գողացել, գողի սպասարկու ես դու… գողի աբսլուգ ես դու, ավելի վատն ես դու․․․ դու արջ քորող ես, դու ավելի վատն ես, դու կոստյում բռնող ես, դու կոշիկ բռնող ես, դու դամաշնիկ բռնող ես, դու ավելի վատն ես»։ Նաեւ ասել էր․ «Այ զինվորների հացը գողցողներ կամ նրանց ներկայացուցիչները այստեղ նստած են, դուք բոլորդ, դուք՝ այդ թվում դու, զորամասերի հոսանք գողացող․․․ բա այդ 64 միլիարդ քրեական գործը, որ հարուցվել է, ինչի՞ մասին է։ Դպրոցներից գողացել եք, զորամասերից գողացել եք, պետությունից գողացել եք։ Եվ ազգային մեծ բարերար 64 միլիարդի գող՝ ազգային մեծ բարերար» եւ այլն։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30