Լրահոս
Օրվա լրահոսը

Չպետք  է թույլ տանք՝ Շուշին, Հադրութը, Քաշաթաղը եւ Քարվաճառը դառնան նոր Մուշ, Սասուն, Արարատ. մեկնարկում է ջահերով երթը

Ապրիլ 23,2023 20:48

Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին ընդառաջ Հանրապետության հրապարակում հավաքվել են ամենամյա ջահերով երթի մասնակիցները: Նախքան երթի մեկնարկը ելույթներով են հանդես գալիս դաշնակցական գործիչները:

«Ողջո՛ւյն պահանջատեր հայ ժողովուրդ, այսօր, երբ մեր հայրենիքը կանգնած է գոյութենական վտանգի առաջ, երբ թուրքը իր էությամբ՝ արյունարբու ու ցեղասպան իր բոլոր ուժերն է լարել ոչնչացնելու մեզ, վերացնելու մեր հայրենիքը իբրեւ անկախ պետություն, ոչնչացնելու մեզ իբրեւ տարածաշրջանի բնիկ ժողովուրդ, մենք դուրս ենք եկել ողջ աշխարհին, թշնամուն ու ներքին կամակատարներին ասելու՝ մենք ունենք մեկ հայրենիք եւ այդ հայրենիքից չենք հրաժարվելու: Մեր հայրենիքը միայն ՀՀ տարածքը չէ, մեր հայրենիքը Արցախն է, Արարատն է, Վանն ու Կարսն է, Արցախն է: Դա մեզանից խլված, մեր ժողովրդի արյունով ողողված այն սրբազան հողն է որ աստվածային կնիքով դրոշմված տրվել է  մեզ ու խլել են մեզնից: Այսօր, երբ ուզում են խլել ամբողջը ,մենք կանգնում ենք ոտքի ու թույլ չենք տալու… հայահավաքի ու հողահավաքի այն գաղափարը, որ դարերով բերել ենք  մեզ հետ ու դարձրել ազգային ինքնություն, հասնելու ենք մերն իդեալին: Մեր ժողովուրդն այս ամենին հասնելու միայն մեկ ճանապարհ ունի, այդ ճանապարհը, որը թույլ կտա շտկել մեր մեջքը, մեր ազգային ու արտաքին բոլոր հարցերում ունենալ  արժանապատիվ կեցվածք, այդ ճանապարհն է, որ թույլ կտա աշխարհի ազգերի շարքում մաքրել մեր անունը ու տեր կանգնել մեր իրավունքներին: Այդ ճանապարհը մեկն է՝ պայքար : Եվ ուրեմն, ո՛վ պահանջատեր  հայ ժողովուրդ, պայ-քա՛ր»,- ամփոփեց երթի կազմակերպիչներից մեկը:

Նրա խոսքով՝ չպետք է հաշտվենք ստեղծված կացության հետ, չպետք  է թույլ տանք՝ Շուշին, Հադրութը, Քաշաթաղը եւ Քարվաճառը դառնան նոր Մուշ, Սասուն, Արարատ ու դարձնենք մեր երգերի մի մաս, անվանակոչենք մեր երեխաներին ու դարձնենք հուշ: Ըստ նրա՝ այսօր ասում ենք, որ Արեւմտյան Հայաստանը պետք է դառնա մեր ամենօրյա պայքարի մի մասը, եւ հայ մարդը ամեն օր իր աշխատանքով պետք է մոտեցնի մեր հայրենիքի վերատիրանալու օրը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930