Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում քաղաքացին՝ պայթուցիկը ձեռքին, մտել է ոստիկանության «Մուշ» բաժին․ նա վնասազերված է

Մայիս 22,2023 19:50

Քիչ առաջ գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը ֆեսբուքյան գրառում էր  արել՝ հայտնելով, որ ՀՀ ոստիկանության «Մուշի» բաժնի վրա պայթուցիկ են գցել։

«Սա խոսում է երկրում անիշխանության մասին»-գրել էր նա։

Aravot.am-ը պարզեց, որ քաղաքացիներից մեկը՝ պայթուցիկը ձեռքին, ներս է մտել ոստիկանության «Մուշ» բաժին։ Նա եղել է շատ վրդովված, անձնական խնդիրներ է ունեցել, որոնք կապված չեն եղել ոստիկանության հետ։ Խոսել է այդ խնդիրներից։

Ոստիկանության շենքում նրան վնասազերծել են։

Մենք դիմել ենք նաև ոստիկանության լրատվական ծառայություն՝ պաշտոնական պարզաբանում ստանալու համար։

Այն կհրապարակենք ստանալուն պես։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031