Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրանցում ականազերծման ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Մայիս 06,2024 11:10

Կիրանցում այսօր, ականազերծման աշխատանքներ իրականացնելու ընթացքում, սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Քիչ առաջ նրան տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն Aravot.am-ին հայտնեց, որ նախնական տվյալներով՝ ականազերծման աշխատանքներին մասնակցող զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Մեր հստակեցնող հարցին, թե ի՞նչ վնասվածք է ստացել զինծառայողը, Թորոսյանն ասաց, որ այլ մանրամասներն առաջիկայում պաշտոնապես կհայտարարեն։

Կիրանցի բնակիչներից մեկը ArmeniaSputnik-ին հայտնել էր, որ սակրավորը ոտքի շրջանում է վնասվածք ստացել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031