Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինվորականն ինքը պետք է այնպիսի կյանք ապրի, որ որեւէ մեկը չկարողանա իրեն վարկաբեկել»․ Անդրանիկ Քոչարյանը Գեղամ Մանուկյանին

Մայիս 30,2023 14:03

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։  «Որեւէ զինվորականի որեւէ մեկն իրավունք չունի վարկաբեկել, զինվորականն ինքը պետք է այնպիսի կյանք ապրի, որպեսզի որեւէ մեկը չկարողանա իրեն վարկաբեկել։ Մենք ունենք այդպիսի զինվորականներ, որոնք փառահեղ անցյալ ունեն, բայց նաեւ անկումներ են ունեցել, որը ողբերգական է թե իրենց ընտանիքների, թե մեր պետության համար՝ նաեւ կադրային կորստի տեսանկյունից»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Գեղամ Մանուկյանն Անդրանիկ Քոչարյանին հորդորեց խոսել նիստում քննարկվող իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգի ներդրման նախագծերի փաթեթի մասին եւ չշեղվել հարցից։ «Դուք սովորություն դարձրեք ընդհանրապես իմ ելույթներին մի արձագանքեք»,- ասաց Գեղամ Մանուկյանը։ «Պարոն Մանուկյան, հիմա մի շարունակեք, դուք հիմա խանգարում եք իմ ելույթը։ Ես խոսում եմ, դուք աշխատեք լռեք եւ լսեք, ես լռել ու լսել եմ ձեզ»,- արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը։

Անդրադառնալով նախագծերի փաթեթին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ սա բարեփոխումների քայլերից մեկին է։ «Եվ այդ քայլերը շարունակական են լինելու, անընդհատ ավելանալու են, գրավչությունն էլ կավելանա, եւ այսօրվա համազգեստն էլ կփոխվի, միջի մարդն էլ կփոխվի։ Այն, ինչ այսօր արվում է վաղվա պրոֆեսիոնալ բանակի համար, դրանք ոչ թե պետք է ողջունվեն, այլեւ մասնակցությունը պետք է լինի անշեղորեն։ Ես կոչ եմ անում մեր գործընկերներին կողմ քվեարկել այս նախաձեռնությանը»,- հավելեց Քոչարյանը։

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը դրական եզրակացության արժանացավ հանձնաժողովի կողմից։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031