Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի գործը կշարունակի քննել Կարապետ Բադալյանը․ դատարանը մերժեց Ամրամ Մակինյանի միջնորդությունը

Հունիս 06,2023 17:35

Քիչ առաջ դատարանը որոշում կայացրեց մերժել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանի՝ դատավոր Կարապետ Բադալյանի ինքնաբացարկի միջնորդությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ գլխավոր դատախազությունն՝ ընդդեմ Սերժ Ազատի Սարգսյանի, Սաթենիկ Սերժի Սարգսյանի, Անուշ Սերժի Մինասյանի, երրորդ անձ «Արարատբանկ» ԲԲ ընկերության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին գործով դատական նիստի ժամանակ Ամրամ Մակինյանը հրապարակեց փաստեր, որոնց հիման վրա հայտնեց դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը։

Նա մասնավորապես հայտարարել էր․ «Դուք Լուսինե Խառատյանի ամուսինն եք, ում մայրը Հրանուշ Խառատյանն է, եղբայրը՝ Արսեն Խառատյանը։ Որպես Արսեն Խառատյանի քրոջ ամուսին՝ դատավոր Կարապետ Բադալյանը չէր կարող չիմանալ Արսեն Խառատյանի՝ նման ընկալումների մասին և չէր կարող բացասաբար տրամադրված չլինել այդ ժամանակվա ՀՀ իշխանությունների, մասնավորապես ՀՀ նախագահ ընտրված, սույն գործով պատասխանող Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Կարապետ Բադալյանի մերձավոր ազգական Հրանուշ Խառատյանը հրապարակային և տարիներ շարունակ նույնպես ընդգծված բացասական վերաբերմունք է դրսևորել Սերժ Սարգսյանի նկատմամբ, ավելին՝ բացասական վերաբերմունք է դրսևորել մինչև 2018-ը գոյություն ունեցող դատական համակարգի նկատմամբ և դատական համակարգի առողջացումը տեսել է դատավորների կազմի փոփոխության մեջ, ում ցանկությունը տվյալ դեպքում արտահայտվել է Կարապետ Բադալյանի՝ որպես դատավոր նշանակվելով։ Ներկայացված վերլուծությունը թույլ է տալիս հիմնավորված կարծիք հայտնել, որ հանդիսանալով Հրանուշ Խառատյանի մերձավոր ազգական, իսկ Արսեն Խառատյանը Ձեր կնոջ եղբայրն է, Դուք չեք կարող նույնպես բացասական վերաբերմունք չունենալ Սերժ Սարգսյանի նկատմամբ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930