«Ա1+». ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Մարտունու շրջաններում հրադադարի 5 խախտում է արձանագրվել։
«Հրադադարի խախտումների հետևանքով հայկական և ադրբեջանական կողմերն ունեն զոհեր և վիրավորներ: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստերի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ այս գիշեր Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ։


















































 
                         
          
          
          
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   