Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ռազմագերիներ Հարություն Հովակիմյանն ու Կարեն Ղազարյանը դատապարտվեցին մոտ 12 տարվա ազատազրկման

Հուլիս 07,2023 11:53 Share

Ադրբեջանում գերի պահվող երկու առևանգված հայ զինծառայողները՝ Հարություն Հովակիմյանը և Կարեն Ղազարյանը, դատապարտվել են 11 տարի 6 ամսվա ազատազրկման:

Դատավարությունը տեղի է ունեցել Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում: Հայ ռազմագերիները մեղադրվել են սահմանի անօրինական խախտման և մի շարք այլ ծանր հանցագործությունների համար:

Նախօրեին դատախազը նրանց համար պահանջել էր 12 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Ավելի ուշ հայտնաբերվել էր զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Պարզվել էր, որ նրանց ապօրինի առևանգել է ադրբեջանական կողմը։

Մայիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում և պահանջել, որպեսզի Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Տղերք ջան, ժողովրդի սիրտը ձեր համար մղկտում է, բայց ոչինչ չի կարողանում անել, քանի որ առայժմ ձեզ օգնելու լծակներ չունի։ Լծակ ունեցողն էլ դերասանություններով ու դատարկախոսություններով է զբաղված։ Բոլորս ձեր առջև գլխիկոր ենք, բայց աշխատեք պինդ ու ոգեղեն մնալ, համբերեք մինչև այսօրվա անհայրենիք, անթասիբ ու թշնամու կամակատար իշխանություններին ժողովուրդը մի օր կարողանա փոխանակել ձեզ հետ։

Պատասխանել