Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարի, մարզպետի ու համայնքապետի հարվածները դիպուկ էին, իսկ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենը վրիպեց (ֆոտոշարք)

Օգոստոս 20,2023 23:29

Օգոստոսի 20-ին Քաջարանում  հանդիսավորությամբ նշվեց  քաղաքի հիմնադրման 65-րդ տարեդարձը։ Տոնակատարության միջոցառումների հագեցած ծրագրի ընթացքում նաեւ պուրակներ եւ խաղահրապարակներ բացվեցին։ Քաջարանի Շիրվանզադեի փողոցի խաղահրապարակի ժապավենը կտրելուց հետո Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը եւ  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Ռոման Խուդոլին իրենց ուժերը  փորձեցին ֆուտբոլի 11 մետրանոց հարվածաշարում։

Գնել Սանոսյանին, Ռոբերտ Ղուկասյանին, Մանվել Փարամազյանին հաջողվեց գրավել դարպասը, իսկ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի հարվածը շեղ էր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ Քաջարան քաղաքի հիմնադրման 65-ամյակի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր նիստում Ռոման Խուդոլիին շնորհվեց «Քաջարանի պատվավոր քաղաքացու» կոչումը, միաժամանակ նա պարգեւատրվեց ոսկե հուշամեդալով։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031