Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս խաղաղապահը Գորիսում խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի աշխատանքը. «Ազատություն»

Օգոստոս 25,2023 23:15

«Ազատություն» ռ/կ. Ռուս խաղաղապահն այսօր Գորիսում խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի Սյունիքի թղթակցի աշխատանքը՝ պահանջելով հեռու գնալ և անջատել տեսախցիկը։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Գորիս են ժամանել մի քանի տասնյակ արցախցիներ։

Մինչդեռ, երբ ադրբեջանական լրատվամիջոցները խոշոր պլանով ուղիղ եթերում պարբերաբար ցուցադրում են Արցախից Հայաստան ուղևորվող քաղաքացներին, անգամ Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվող բուժառուներին, ռուս խաղաղապահները այդ ամենը չտեսանկարահանելու պահանջ չեն ներկայացնում և ադրբեջանցի լրագրողների աշխատանքն էլ չեն խոչընդոտում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031