Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Զախարյանն ընդդեմ Հենրիխ Մխիթարյանի

Սեպտեմբեր 04,2023 22:22

Շվեյցարիայում կայացած ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2023/2024 թթ․ խմբային մրցաշարի վիճակահանությունը «D» խմբում ընդգրկել է  Իտալիայի «Ինտերը», Պորտուգալիայի «Բենֆիկան», Ավստրիայի «Զալցբուրգը» եւ Իսպանիայի «Ռեալ Սոսիեդադը»։ Այնպես որ հայ ֆուտբոլասերներին հետաքրքիր իրադարձություններ են սպասվում հատկապես «Ինտերի» եւ «Ռեալ Սոսիեդադի» միջեւ հանդիպումներում։

Իտալական ակումբում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, իսկ իսպանական ակումբում՝ օրերս  Ռուսաստանից տեղափոխված մեր հայրենակից Արսեն Զախարյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930