«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր քաղաքացիներից ստացած հարցերի շարքով, որոնք ուղղված էին ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին, մասնավորապես, հարցերը սրանք էին՝ ճի՞շտ է, որ դուք թմրանյութեր եք օգտագործում, ճի՞շտ է, որ բանակից ազատվել եք կաշառքով, պատերազմի օրերին քովիդով եք վարակել բարձրաստիճան պաշտոնյաներին ու զինվորականներին, ճի՞շտ է, որ Այգեձորի տունն արժե 10 մլն դոլար եւ այլն:
Այսօր հրավիրած ասուլիսում Aravot.am-ը հարցրեց՝ այս հարցերի պատասխանները դուք ունե՞ք, նա պատասխանեց, որ չունի, բայց պարբերաբար այդ հարցադրումները ստանում է քաղաքացիներից. «Կարծում եմ, որ մարդիկ, ովքեր թափանցիկության շղարշի ներքո փորձում են իրենց գործունեությունը ծավալել, առնվազն հանրային հետաքրքրության ու պաշտոնական գործունեության համար պետք է տան պատասխան: Եթե հստակ փաստեր ունենայինք, ոչ թե հարցեր կտայի, այլ՝ պնդումներ կանեի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































