Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ խփել են դրոշի պոչով, օպերատորին սպառնացել՝ «շտատիվը ո..դ կկոխեմ», սակայն իրավապահներից ոչ մի արձագանք». Անի Գեւորգյան

Սեպտեմբեր 16,2023 18:42

Aravot.am-ը  NewDay.am լրատվական կայքի խմբագիր Անի Գեւորգյանից հետաքրքրվեց՝ քայլերթի ժամանակ իրեն դրոշի պոչով հարվածելու, իր վրա հարձակում գործելու դեպքերի հետ կապված  իրավապահներից որեւէ արձագանք կա՞: «Իրավապահներից որեւէ արձագանք չկա, բայց այսօր Պահեստազորի սպաների միությունից նամակ էին ուղարկել, որ ինձ հետ կատարվածի առնչությամբ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին եւ ոստիկանություն: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից նշել են, որ նյութեր են ուղարկել դատախազություն»,-ասաց լրագրողը:

«Ես արդեն զարմացած չեմ, որ որեւէ արձագանք չկա, որովհետեւ իրավապահներն այդպես էլ չարձագանքեցին Դիանա Մարտիրոսյանի գործողություններին, մինչեւ հիմա ուսումնասիրում են տեսանյութը: Գուցե եթե պատշաճ կերպով արձագանքեին նրա գործողություններին, հաղորդում տարածեին, կանխարգելեին իմ նկատմամբ ատելության խոսքի եւ առհասարակ ատելության տարածումը, այսօրվա դեպքը չէր լինի: Ինձ մոտ տպավորություն է, որ իշխանությունները ոչ թե ցանկանում են կանխարգելել նման դեպքերը, այլ ուզում են, որպեսզի դրանք տարածում ունենան:

Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ երբ «Անտարեսի» Արմեն Մարտիրոսյանի հետ կապված դեպք էր եղել, շիշ էին նետել նրա ուղղությամբ, անմիջապես այդ անձին հայտնաբերել ու ձերբակալել էին: Այս պարագայում մեր նկատմամբ տեղի է ունեցել միանգամից երկու բռնության դեպք, երկուսի պարագայում էլ լուռ են, թե ի՞նչն են ուսումնասիրում, հայտնի չէ, որովհետեւ չափազանց ակնհայտ է այն, ինչ տեղի է ունեցել:

Իսկ Մարդու իրավունքների պաշտպանն էլ հանդես չի եկել դատապարտող, մտահոգիչ հայտարարությամբ, որովհետեւ ինձ հետ կապված  արդեն որերորդ դեպքն է: Դեռ մի բան էլ ասել էին, թե տպավորություն է, որ այդ լրագրողն ուզում է, որ իրեն վիրավորեն…

Հաշվի առնելով նաեւ իմ ընտանիքի անդամների թիրախավորելը՝ պնդում եմ, որ սա կոնկրետ գրոհ է իմ դեմ: Օրինակ, իրավապահները շշի գործով կարող են կալանավորել Գարիկ Գալեյանին, բայց իմ օպերատորի ճակատին էր դիպել շիշը, սակայն շիշը նետողին չհայտնաբերեցին: Սպառնացել էին իմ օպերատորին, բառացի մեջբերեմ՝ «շտատիվը ո..դ կկոխեմ» արտահայտությամբ, այդ անձին չկալանավորեցին, անձը բազմաթիվ վիրավորական  արտահայտություններ էր ասել իմ հասցեին, սակայն նրա նկատմամբ որեւէ գործողություն չիրականացրին: Իմ ձեռքին խփել են դրոշի կոթով, ու էլի հայհոյախառն արտահայտություններ են հնչեցրել, բայց այդքանից հետո որեւէ գործողություն  չի իրականացվել:

Գուցե իրավապահները իրենց համարում են քաղաքական գործիչներ եւ չեն ուզում լռության օրը խախտել հանուն իշխանությունների.. »,-նշեց NewDay.am լրատվական կայքի խմբագիրը:

Այնուհետեւ հավելեց. «Ես շատ մարդկանց զսպում եմ, որ չանցնեն այդ անձին հայտնաբերելու գործողություններին, ընդ որում՝ ինձ անծանոթ մարդիկ են: Ես հազարավոր նամակներ եմ ստանում, որտեղ ասում են, որ ուզում են գտնել ու պատժել այդ մարդուն, ես պատասխանում եմ, որ պետք չէ նման բան անել, եթե իրավապահները չպատժեն, ոչինչ հավերժ չէ, վաղ թե ուշ օրենքի առաջ պատասխան են տալու: Բայց նաեւ չեմ կարող ասել, թե այս իրավիճակն ինչի կարող է հանգեցնել: Իրավիճակ, որ երկրի իշխանության առաջին դեմքերի՝ ուղիղ թիրախավորման արդյունքն է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Երկար չսպասեցինք` քպ-ական դրոշը փոխարինեց քպականների մտավոր կարողությունների սահմանափակությունը լրացնելու միջոցներին, զինանոցին: Վոժդը առաջինը բանտիկով մուրճով հաստատեց նշաձողը: Զուգահեռաբար, *դուխով*-ից հետո շատ շուտ անցավ *բոլորին կշինեմ*-ը և այսպիսով ջնջեց վայելուչ հայերենի կարմիր գծերը` չզարմանանք այլևս *շտատիվը ո..դ կկոխեմ* -ներով: Վոժդի մտքում միայն Հայաստանը փոշիացնել է չէ: Վոժդի սիրտը վրեժ ա հանում իր դաժան մանկության համար: Դեռ շատ բաներ կտեսնենք, կլսենք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930