Լրահոս
Օրվա լրահոսը

Քվեարկեցի հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի. Դավիթ Խաժակյան

Սեպտեմբեր 17,2023 14:25

Քվեարկեցի հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի, հանուն զարգացող հարմարավետ քաղաքի, հանուն աշխատող քաղաքապետարանի ու աշխատող ավագանու: Այս մասին այսօր 3/32 ընտրական տեղամասում ընտրությունը կատարելուց հետո, հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը: Նա հույս հայտնեց, որ երևանցու քվեարկությունը հենց կծառայի անհրաժեշտ շատ խնդիրների կարգավորմանը:

«Ընթացակարգային լուրջ փոփոխություններ պետք է արվեն մեր վարչություններում, որովհետև բյուրոկրատիան չափազանց ծանր է և ընթացակարգերը, մեխանիզմները պետք է թեթևացնել, հաստիքացուցակի էական վերանայումներ ունենք, որտեղ նվազեցնելու և որտեղ ավելացնելու անհրաժեշտություն կա: Քաղաքապետարանը պետք է լինի այնքան հասանելի, որ մարդիկ չզանգահարեն ու ասեն՝ ձեզ միացանք, բայց «թեժ գծին»՝ ոչ: Այս առումով մենք պատկերացնում ենք փոփոխությունները և հույս ունենք, որ դրանք երկար չեն տևի»,- ասաց Խաժակյանը՝ ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչ փոփոխություններ են նախատեսում անել:

Ժամը 12:00-ի դրությամբ, Դավիթ Խաժակյանի տեղեկատվությունների համաձայն ևս, քաղաքացիների մասնակցությունը ցածր էր, բայց հույս հայտնեց, որ հորդորը կնպաստի ակտիվացմանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930