9/26 ընտրատեղամասից դուրս եկած ընտրողներից մեկը մեզ բողոքեց, որ իր ամուսինը արդեն մեկ տարի է՝ հանգուցյալ է, բայց ընտրացուցակներում կա: Խոսքը Ռունիչ Ալեքսանդրի մասին է: Մահացել է անցյալ տարի սեպտեմբերի 29-ին:
Այս ընտրատեղամասում ընտրացուցակների սեղանների մոտ նշված էր՝ «Քվեաթերթիկ 2», այն դեպքում, երբ այլ ընտրատեղամասերում «Ցուցակ 1», «Ցուցակ 2» տարբերակն է գործում:
Կարդացեք նաև
Այսօր արձանագրեցինք, որ ընտրատեղամասերը նախկինի պես մատչելի չեն հաշմանդամություն ունեցող, սայլակով տեղաշարժվող քաղաքացիների համար:

Այս տեղամասում որոշ ընտրողներ քվեաթերթիկների ընտրությունը կատարում էին քվեախցից դուրս, հանձնաժողովի նախագահի դիտողությունից հետո նոր ուղղում էին սխալը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































