Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտում ենք իրազեկման ցույցերի մասնակից-ուսանողների նկատմամբ կարմիրբերետավորների բռնության կիրառումը. հայտարարություն

Սեպտեմբեր 29,2023 17:24

Մի խումբ ճարտարապետների հայտարարություն

Մենք՝ մի խումբ ճարտարապետներ և հարակից ոլորտների ներկայացուցիչներ, դատապարտում ենք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում սույն թվականի սեպտեմբերի 26-ին իրազեկության ակցիաների մասնակից-ուսանողների նկատմամբ կարմիրբերետավորների բռնության կիրառումը։ Ճարտարապետության ֆակուլտետը միշտ եղել է Հայաստանի այն հազվագյուտ կրթական միջավայրերից մեկը, որտեղ այլախոհ մտածողությունն ու ազատ կամարտահայտումը հանդիսացել են կրթական և մասնագիտական գործընթացների հիմնասյուներից մեկը։

Այս հայտարարությամբ կոչ ենք անում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարանի ղեկավարությանը հավատարիմ մնալ 1990-ականներին հիմնադրված բարձրագույն ուսումնական հաստատության տարածքում ուսանողների հանրային և մասնագիտական ազատություններին՝ մեր երկրի համար այս կարևոր ժամանակաշրջանում։

Միևնույն ժամանակ, կիսում ենք Հայաստանի ամերիկյան համալսարանի պաշտոնական հայտարարությամբ բարձրաձայնված մտահոգությունը, որի համաձայն՝ նման միջադեպերը, ի թիվս վերոնշյալի, վնասում է նաև մեր երկրի իրավական և ժողովրդավարական պետություն լինելու հեղինակությանը։

Հաշվի առնելով այս ծանր օրերի իրադրությունը մեր երկրում՝ մենք հայտնում ենք նաև մեր պատրաստակամությունը՝ նպաստելու մեր արցախցի բռնի տեղահանված և պարտադրաբար Հայաստան տեղափոխված հայրենակիցների կեցության խնդիրների լուծմանը ու սահմանների ամրապնդման գործում ներդնել մեր ողջ մասնագիտական կարողություններն ու ներուժը։

Աշոտ Սնխչյան, snkh. Studio

Արմինե Սնխչյան, snkh. Studio

Արմեն Հակոբյան, Տարբերակ արվեստանոց 

Արսեն Կարապետյան, դ’Արվեստանոց

Արտակ Կնյազյան, Archangel և AGL Ճարտարապետական գրասենյակներ

Գագիկ Խաչատրյան, ՍՊ2 ճարտարապետական գրասենյակ

Զարուհի Ամիրաղյան, 2 Արքիթեքթս

Ինես Մարգարյան, ՍՊ2 ճարտարապետական գրասենյակ

Իրինա Մերդինյան, ՍՊ2 ճարտարապետական գրասենյակ

Կարեն Բերբերյան, Տարբերակ արվեստանոց

Հայկ Զալիբեկյան, tl bureau

Հայկ Ոսկանյան, Voskanyan Hayk Architect + Associates ճարտարապետական գրասենյակ

Սարհատ Պետրոսյան, ՍՊ2 ճարտարապետական գրասենյակ

Սևադա Պետրոսյան, ճարտարապետ 

Նարբե Պետրոսյան, ճարտարապետ

Նեկտար Մկրտչյան, ճարտարապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930