Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ն իր ուսումնաարտադրական բազաները՝ որպես կեցավայր, տրամադրել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Հոկտեմբեր 02,2023 17:48
eph

ԵՊՀ-ն, համագործակցելով պետական գերատեսչությունների հետ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հյուրընկալել է ԵՊՀ Ծաղկաձորի և Բյուրականի ուսումնաարտադրական բազաներում:

Այսօրվա դրությամբ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում տեղավորվել է 150, Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում՝ 200 անձ։ Կեցավայրերում մեր հայրենակիցներն ապահովված են սննդով, բացի դրանից՝ նրանց համար ստեղծված են սանիտարակենցաղային անհրաժեշտ բոլոր հարմարությունները, գործում է ինտերնետ կապ։

ԵՊՀ ռեսուրսներով արցախցիներին տրամադրվում է նաև հոգեբանական աջակցություն, պարբերաբար իրականացվում է բժշկական զննություն, անհրաժեշտության դեպքում էլ մատուցվում են համապատասխան ծառայություններ։

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031