Քննչական կոմիտեից Aravot.am-ին հայտնեցին, որ «արցախցիներին օգնությունից զրկելու» կոչեր անելու դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ հիմքերի բացակայության պատճառով:
Պարզվում է, որ գլխավոր դատախազությունը ուսումնասիրել ու կոմիտե էր ուղարկել միայն Սուրենավան վարչական շրջանի ղեկավար Անի Վարդազարյանի կոչերի մասով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու վերաբերյալ գրություն; Մինչդեռ հիշեցնենք, որ նման կոչեր էին արել նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Թաթուլ Ասիլյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանին կամավորության սկզբունքով ներկայացնող Ստելլա Սարուխանյանը եւ ուրիշներ:
Հիշեցնենք նաեւ, որ Անի Վարդազարյանն իր գրառմանը հետեւած հակազդեցությունից հետո հրապարակային ներողություն էր խնդրել՝ բացատրելով, թե կարծիք է ստեղծվել, որ դեմ է արցախցուն օգնելուն. «Սակայն ասածս ենթադրում է հետևյալը. ամենքս հիմա պատրաստ ենք միայն ու միայն աջակցելու, սակայն մեր աջակցությանը զուգահեռ ձեր հրապարակում հայտնվելը, խառնվելը ներքին ներքաղաքական գործերին, հարված է մեզ թիկունքից ու թշնամու հարվածին համարժեք։ Դեմ եմ այս ծանր իրավիճակում հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն, այն բողոքին, որով ոչնչով մեկս մյուսիս չենք օգնում»։

Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































