Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքապետը կոչ էր անում օգնությունից զրկել ցույցերին մասնակցող արցախցիներին․ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

Սեպտեմբեր 30,2023 13:53

Ամրամ Մակինյանը դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Սուրենավանի համայնքապետի՝ արցախցիների վերաբերյալ կատարած գրառման կապակցությամբ։

Հիշեցնենք, որ համայնքապետ Անի Վարդազարյանը կոչ էր անում օգնությունից զրկել ցույցերին մասնակցող արցախցիներին։

Այս գրառումն իր մեջ պարունակում է քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ոչ միայն խտրական վերաբերմունք, այլ նաեւ հարկադրանք՝ հրաժարվելու հավաքներին մասնակցելուց։

Փաստաբան Ամրամ Մակինյանը պահանջել է վարույթ նախաձեռնել ու միջոցներ ձեռնարկել՝ առերեւույթ հանցագործությունները համակողմանի բացահայտելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930