Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ այսօր վերսկսվեց Սուրիկ Խարատրյանի եւ մյուսների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական գործի քննությունը

Եթե չեմ սխալվում, ուսումնասիրությունը սկսել են 2020 թվականի աշնանը։ Մեր մոտեցումն այն է, որ 2022 թվականի աշնանից հետո, եթե դատախազությունը պահանջ է փոխում, ստացվում է, որ բաց է թողել երկու տարվա ժամկետը։ Հիմա արդեն 2023 թվականի աշունն է։ Իսկ վերջին պահանջի փոփոխությունը եղել էր մոտավորապես երեք ամիս առաջ, ակնհայտորեն 2022 թվականի աշունից շատ հետո։
Այսօր դատապրոցեսը նորից սկսվում է։ Նախապատրաստական գործողությունների փուլն է։ Այսինքն, կոնկրետ այս նիստով ներկայացվել է հակընդդեմ հայց, որի ճակատագիրը դեռ պետք է հասկանանք։ Եվ դրանից հետո, եթե լրացուցիչ չնախատեսված բաներ չլինեն, ենթադրում եմ, կանցնենք հարց ու պատասպանի փուլին։ Չնայած, մինչեւ դա մենք էլ որոշակի միջնորդություններ ունենք»։
Կարդացեք նաև
Դատական նիստի ընթացքում գործի մասնակից որոշ անձինք՝ պատասխանող, երրորդ անձ, որոշ գույքերի մաով ներկայացրին իրենց դիրքորոշումներն այն տրամաբանությամբ, որ կա որոշակի ինֆորմացիա, որը դատախազությանը հայտնի չի եղել, եւ հայտնի լինելու դեպքում այդ պահանջները չէին ներկայացվի։ Որոշ ապացույցներ ներկայացվեցին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մինչեւ հաջորդ նիստը դրանք կներկայացվեն դատախազությանը եւ ըստ այդմ, հնարավոր է, որ դատախազությունը հաջորդ նիստով իր պահանջները փոփոխի եւ մի մասից հրաժարվի։
Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 14-ին, ժամը 11։00-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































