Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի եւ մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Հոկտեմբեր 06,2023 20:36

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ այսօր վերսկսվեց Սուրիկ Խարատրյանի եւ մյուսների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական գործի քննությունը

Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը Aravot.am-ին ասաց, «Մենք հայցային վաղեմության միջնորդություն էինք ներկայացրել այն հիմքով, որ դատախազության ուսումնասիրությունը տեւել է երկու տարուց ավելի։ Այսինքն, մինչեւ գործը դատարան մտնելը դատախազությունը գործը երկու տարուց ավելի ժամանակ է ուսումնասիրել, ինչի իրավունքը մեր կարծիքով չուներ։ Միջնորդությունը հենց այս դատարանում  քննարկվել է նախորդ դատական նիստում։ Դատարանը հեռացել էր որոշում կայացնելու։ Գրավոր ստացել ենք դատարանի որոշումը, որով դատարանը հայցային վաղեմություն կիրառելու մասին  մեր միջնորդությունը մերժել է, ըստ էության ասելով, որ դատախազությունը վաղեմության ժամկետ բաց չի թողել։ Մինչդեռ, մեր պնդումն այն էր, որ բաց է թողել, քանի որ դատախազությունում ուսումնասիրությունը սկսելու եւ հայցը, վերջին պահանջները, որոնք անընդհատ փոփոխվում են տարբեր նոր փաստեր ի հայտ գալու հիման վրա, ակնհայտորեն երկու տարուց ավելի ժամանակը անցել է։

Եթե չեմ սխալվում, ուսումնասիրությունը սկսել են 2020 թվականի աշնանը։ Մեր մոտեցումն այն է, որ 2022 թվականի աշնանից հետո, եթե դատախազությունը պահանջ է փոխում, ստացվում է, որ բաց է թողել  երկու տարվա ժամկետը։ Հիմա  արդեն 2023 թվականի աշունն է։ Իսկ վերջին պահանջի փոփոխությունը եղել էր մոտավորապես երեք ամիս առաջ, ակնհայտորեն 2022 թվականի աշունից շատ հետո։

Այսօր դատապրոցեսը նորից սկսվում է։ Նախապատրաստական գործողությունների փուլն է։ Այսինքն, կոնկրետ այս նիստով ներկայացվել է հակընդդեմ հայց, որի ճակատագիրը դեռ պետք է հասկանանք։ Եվ  դրանից հետո, եթե լրացուցիչ չնախատեսված բաներ չլինեն, ենթադրում եմ, կանցնենք հարց ու պատասպանի փուլին։ Չնայած, մինչեւ դա մենք էլ որոշակի միջնորդություններ ունենք»։

Դատական նիստի ընթացքում գործի մասնակից որոշ անձինք՝ պատասխանող, երրորդ անձ, որոշ գույքերի մաով ներկայացրին իրենց դիրքորոշումներն այն տրամաբանությամբ, որ կա որոշակի ինֆորմացիա, որը դատախազությանը հայտնի չի եղել, եւ հայտնի լինելու դեպքում այդ պահանջները չէին ներկայացվի։ Որոշ ապացույցներ ներկայացվեցին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մինչեւ հաջորդ նիստը դրանք կներկայացվեն դատախազությանը եւ ըստ այդմ, հնարավոր է, որ դատախազությունը հաջորդ նիստով իր պահանջները փոփոխի եւ մի մասից հրաժարվի։

Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 14-ին, ժամը 11։00-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031