Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՊՀ-ն զարգացնում է համագործակցությունը Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի երկրների հետ

Հոկտեմբեր 20,2023 18:05 Share

Մրցակցության միջազգային ցանցի 22-րդ տարեկան համաժողովի շրջանակում Բարսելոնա կատարած այցի ընթացքում ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի (ԿՈՄԵՍԱ) կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության ոլորտում փոխգործակցությանն առնչվող  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Արևելյան և Հարավային Աֆրիկայի երկրների միջև մրցակցության և բիզնես միջավայրի խթանման ուղղությամբ  հարաբերությունների զարգացման հնարավորություններին:

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել  համագործակցության  հաստատման և հետագա քայլերի վերաբերյալ:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել