Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում տեղի ունեցավ հանդիպում թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող վարորդների հետ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ Նիստին հրավիրված էին Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Աշխատանքի և բարեկեցության նախարարության ներկայացուցիչը։
Հանձնաժողովի նախագահը հանդիպման սկզբում ներկայացրեց Yandex Go-ի հետ վարորդների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով իրականացված մի շարք աշխատանքներ։ Մասնավորապես՝
- Կարգավորվել են գնագոյացման հարցերը, սահմանափակվել է բազային գնից երեք անգամ աճը, եռամսակային կտրվածքով այն չի կարող գերազանցել դեպքերի ընդհանուր ծավալի 5 տոկոսը, իսկ 2 անգամից հետո ավելացող հատվածի մասով Yandex հարթակը միջնորդավճար չի գանձում՝ թողնելով ամբողջ գումարը վարորդին և տաքսոպարկին։
- Սահմանվել են թույլատրելի մեքենաների արտադրության հստակ ժամկետներ։ «Ստարտ»-ի համար՝ մեքենայի արտադրության տարեթվից առնվազն 10 տարի, իսկ ավելի բարձր կատեգորիաների համար՝ 4 տարի երաշխավորված ժամկետ։
- Մայրաքաղաքի 36 խաչմերուկներում, որտեղ կայանումն արգելվում է, հարթակը թույլ չի տալիս պատվեր կատարել։ Այն դեպքում, երբ կայանումը 1 րոպեից ավել արգելվում է, սպառողին ցուցադրվում է համապատասխան տեղեկատվություն։
- «Բիզնես» կատեգորայում ավելացվել է «Ինքս կբացեմ դուռը» կոճակը, որը կանխում է ուղևորի և վարորդի մոտ տարընկալումների և հետևաբար ցածր գնահատականների առաջացման ռիսկը։ Գաղտնի գնորդով ստուգման ընթացքում դուռը չբացելու հանգամանքը հանվել է գնահատման ցանկից։
- Գործարկվել է լոուքոստեր ծառայությունը, այս պահին կատարվում են տեխնիկական շտկումներ և հարթակի աշխատանքի մոնիթորինգ։
- Յանդեքս պլյուս բաժանորդագրությունն ամբողջովին իրականացվում է ընկերության կողմից։ Վարորդները ստանում են հետվճար երթերի իրականացումից հետո։
Բացի այդ, մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն Հաբի ձևավորման աշխատանքները՝ ստեղծելով Յանդեքսի հետ ուղիղ աշխատելու հնարավորություն, քննարկման փուլում է 5000 դրամը գերազանցող պատվերների դեպքում միջնորդավճարի գանձման հարցը։
Կարդացեք նաև
Հանդիպմանը ներկա վարորդները ներկայացրեցին իրենց դիտարկումներն առաձին հարցերի վերաբերյալ։
Գեղամ Գևորգյանը հորդորեց հանդիպման մասնակիցներին խախտումներ արձանագրելու դեպքում փաստերը ներկայացնել հանձնաժողով։
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով



















































