Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Խնձրցյանը աշխարհի առաջնության եզրափակչում է, Մեժլում Մեժլումյանը՝ բրոնզե մեդալակիր

Հոկտեմբեր 24,2023 23:35

Ալբանիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը պայքարն սկսելով 1/8 եզրափակիչ փուլից՝ տարել է երեք հաղթանակ եւ ոսկե մեդալի համար գոտեմարտելու է  Նաչին Մոնգուշի հետ։

61 կգ քաշային կարգում Մեժլում Մեժլումյանը չնայած մեկնարկային գոտեմարտում անհաջողության էր մատնվել, սակայն սփոփիչ գոտեմարտի մասնակցելու իրավունք ստացավ եւ այն վստահորեն հաղթահարելով՝ բրոնզե մեդալի համար առավելության հասավ Իվան Խրամիկայի նկատմամբ եւ կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է նաեւ  97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, իսկ ահա Մենուա Յարիբեկյանը 79 կգ քաշային կարգում դեռ պետք է նախ հաղթահարի սփոփիչ գոտեմարտի փուլը, որպեսզի հավակնի նաեւ երրորդ մրցանակային տեղին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031