Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող աշխարհի առաջնության եզրափակչում 1:9 հաշվով պարտվեց ամերիկացի Բոուեն Ուիլյամ Բասսեթին ու մարզական կարիերայում առաջին անգամ նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի կոչումը։
Սա առայժմ Հայաստանի միակ մեդալն է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի այս առաջնությունում։ Վաղը մրցագորգ կմտնեն մեր ընտրանու վերջին երեք ըմբիշները՝ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը եւ 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































