Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Ֆրանսիայի Մետց քաղաքում ընթացող ATP Moselle Open մրցաշարում, որի մրցանակային ֆոնդը 562 815 եվրո է, քառորդ եզրափակչում անհաջողության է մատնվել Ռուսաստանը ներկայացնող մեկ այլ թենիսիստի՝ Ալեքսանդր Շեվչենկոյի հետ մրցակցությունում՝ պարտվելով 4:6, 4:6 հաշվով: Դիմակայությունը տեւել է 1 ժամ 13 րոպե:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































 
                         
                                     
                                 
                                 
                                 
                                
 
                                   