Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է վստահ լինենք, որ պաշտպանվում է մարդկանց վերադարձի իրավունքը, անգամ եթե դա ժամանակավոր բնույթ է կրում՝ օրինակ, իրենց իրերը հավաքելու համար»․ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին

Նոյեմբեր 19,2023 20:35

«Մենք պետք է վստահ լինենք, որ պաշտպանվում է մարդկանց վերադարձի իրավունքը, անգամ եթե դա ժամանակավոր բնույթ է կրում՝ օրինակ, իրենց իրերը հավաքելու համար»,- Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանի ընթացքում անցկացվող փոքրամասնությունների եւ հակամարտություններից տուժածների պաշտպանությունը թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Դանիելա դե Ռիդդերը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքներին։

Նա կարևորեց, որ երաշխավորվի ու պաշտպանվի այն մարդկանց անվտանգության իրավունքը, որոնք ուզում են ապրել Ղարաբաղում։ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահն ահազանգեց՝ այսօր աշխարհում միլիոնավոր անմեղ մարդկանց կյանքեր են կորսվում հակամարտությունների գոտում գտնվելու պատճառով։ Շատերը ստիպված են բռնի տեղահանվել, կորցնում ենք իրենց տները, չեն պաշտպանվում մարդու հիմնարար իրավունքները։ Ըստ նրա՝ վիճակագրությունը խոսում է այն մասին, որ անհրաժեշտություն կա կոլեկտիվ արձագանքի։ Նա նաև հիշատակեց՝ 6,6 միլիոն տեղահանված ուկրաինացիներ ամբողջ աշխարհով մեկ են․ «Միջազգային հումանիտար իրավունքը պետք է պաշտպանվի։ Մենք պետք է ընդգծենք սեպտեմբերին զինված գործողությունների հումանիտար հետևանքները։ Ադրբեջանի Ղարաբաղ շրջանում տեղի ունեցած զինված գործողությունները պատճառ դարձան, որ շուրջ 100 հազար մարդ բռնի տեղահանվի և գա Հայաստան շուրջ մեկ շաբաթվա ընթացքում։ Սա հսկայական թիվ է այսպիսի փոքր երկրի համար, ինչպիսին Հայաստանն է։ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, բայց նրանք լրացուցիչ աջակցություն է պետք այս մեծ թվով մարդկանց ինտեգրելու համար»։

2017-ի մինչև 2023-ի նոյեմբերի 1-ը փոքրամասնությունների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող դոկտոր Ֆերնան դե Վաղեն, նշեց՝ աշխարհում մարդկանց բռնի տեղահանման 25 տոկոսը հենց զինված հակամարտությունների պատճառով է։ Նա նաև ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ևս բռնի տեղահանվել է զինված հարձակման պատճառով։ Նրա համոզմամբ՝ ամենալավ պաշտպանությունը կանխարգելումն է, քանի որ այլապես աշխարհում հնարավոր չի լինելու աջակցություն տրամադրել շարունակ աճող միլիոնավոր փախստականների․ «30 տարի առաջ պարտավորություններ ստանձնեցինք, այս ժամանակաշրջանը հանգեցրեց այնպիսի մեխանիզմների ներդրմանը, ինչպես օրինակ՝ փոքրամասնությունների գծով ԵԱՀԿ բարձր հանձնակատարի ինստիտուտի ներդրումը։ Ցավոք, շատ հանձնառություններ ստորադասվել են, և ի վիճակի չենք եղել այնքան արդյունավետ արձագանքել, ինչպես որ պետք է։ Եվ սա է պատճառը, որ հիմա մենք ավելի վատ վիճակում ենք, քան նույնիսկ 30 տարի առաջ»։

Չեխ պատվիրակ Լյուսի Պոտուտսկովան ևս խոսեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների մասին, ասաց, որ հանդիպել է նրանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ․ «Միայն աջակցության լավ խոսքերը չեն կարող օգնել կարիքի մեջ գտնվող ընտանիքներին, այդ խոսքերով երեխաներին հնարավոր չէ կերակրել։ Եթե ուզում ենք, որ  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 000 փախստականները ինտեգրվեն հասարակություն, մարդիկ պետք է ի վիճակի լինեն աշխատել, մայրերը պետք է աշխատեն, պետք է լուծում գտնել նրանց՝ նախադպրոցական տարիքի երեխաների խնամքի համար»։

ԵԱՀԿ ԽՎ-ի ընթացքում նաև քննադատական ելույթներ հնչեցին՝ ուղղված Իսրայելին ու ՌԴ-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930