Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունն ընդունեց Ավետիք Չալաբյանի եւ Մենուա Սողոմոնյանի հաղորդումը՝ ընդդեմ Մհեր Գրիգորյանի

Մայիս 14,2024 16:26 Share

Դատախազությունն ընդունեց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամներ Ավետիք Չալաբյանի եւ Մենուա Սողոմոնյանի հաղորդումը. այդ մասին դատախազության շենքից դուրս գալուց հետո հայտարարեց Մենուա Սողոմոնյանը:


«ՀայաՔվե» նախաձեռնության անդամներ Ավետիք Չալաբյանի եւ Մենուա Սողոմոնյանի անունից այսօր հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած` սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ:

Հիշեցնենք, որոշ ժամանակ առաջ, ոստիկանության զորքերի կողմից Կիրանց գյուղի փաստացի գրավման հետ կապված, նախաձեռնության անդամները հաղորդում էին ներկայացրել դատախազություն՝ ոստիկանության ապօրինությունների դեմ: Մենուա Սողոմոնյանն այսօր տեղեկացրեց, որ այդ դիմումը վարույթ է ընդունվել:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել