Կառավարության այսօրվա նիստում երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշման նախագծերից մեկի մասին դիտարկում էր անում, մի պահ դահլիճում էլեկտրաէներգիան անջատվեց։

Փաշինյանն ասաց, որ այսօր էլ այս թեմայով խոսակցություն է ունեցել աշխատակազմի ղեկավարի հետ․ «Մենք շարունակաբար Հայաստանում էլեկտրական էներգիայի որակի հարցը բարձրացնում ենք, ու տենց էլ հետեւողական չենք լինում։ Ասենք ինչքա՞ն պետք է ես հանձնարարական տամ, հո չի կարելի 10 տարի անընդհատ նույն բանի մասին հանձնարարական տալ։ Անորակ է մեր երկրում էլեկտրական հոսանքը, այս շենքում էլ։ Աշխատասենյակներում լույսերը թարթում են անընդհատ ու ոչ մի անակնկալ չկա, որ հոսանքը գնում է»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































