Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում նոր անտառ է հիմնվում

Դեկտեմբեր 05,2023 21:21

Ակբա բանկի աշխատակիցները Լոռու մարզի Ուրասար գյուղում հավաքվել են հոգ տանելու բնության մասին և ստեղծելու ավելի կանաչապատ երկիր։

Ուրասարի բարձունքները հաղթահարելուց հետո բանկի աշխատակիցները մեկնարկեցին ծառատունկը։ Անտառների վերականգնման աշխատանքը և հարուստ կենսաբազմազանությամբ երկարակյաց անտառ ստեղծելու ցանկությունը կրկին միավորել է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությանն ու Ակբա բանկին։  Այս տարի Ակբա թիմը տնկեց կեչիներ։

Կեչիները համապատասխանում են Ուրասարի կլիմայական և հողային պայմաններին, այդ պատճառով էլ ընտրվել է գեղեցիկ կեղևով և տերևներով այս ծառատեսակը։

«Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունը սահմանել է նոր նշաձող. մինչև 2025թ. տարեկան տնկելու է  800,000 ծառ, որի արդյունքում կտնկվի 240 հեկտար նոր անտառ։

«Ակբա բանկը հիմնադրման առաջին իսկ օրվանից կարևորում է շրջակա միջավայրի զարգացումն ու պահպանումը։ Այս նպատակով ամեն տարի հավաքվում ենք, որ մեր ներդրումն ունենանք շրջական միջավայրի կանաչապատման գործում»,- նշել է Ակբա բանկի տաղանդների ներգրավման թիմի ղեկավար Անի Պողոսյանը։

««Իմ անտառ Հայաստանի» հիմնական նպատակն է Հայաստանում հնարավորինս շատ անտառներ տնկել, անտառային տարածքներն ավելացնել։ Հայաստանն աղքատ է անտառային լանդշաֆտով։ Ակբա բանկի հետ, որը մեր «դոնոր» ընկերություններից է, տնկեցինք կեչիներ։ Մեր նպատակը ոչ միայն անտառ տնկելն է, այլև Հայաստանի քաղաքացիների հետ այդ աշխատանքը կատարելն է, որ մարդիկ իմանան անտառների կարևորությունը»,- նշել է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության կորպորատիվ կապերի համակարգող Արփինե Ալեքսանյանը։

Ակբա բանկն արդեն 2-րդ տարին է, որ միացել է «Իմ անտառ Հայաստանի» նախաձեռնությանը. կանաչ տարածությունները մեծացնելու համար տնկվում են  հազարավոր ծառեր։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031