Լրահոս
Օրվա լրահոսը

Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական էջը լռության օրը համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ է տարածել․ Factor.am

Սեպտեմբեր 27,2026 10:47 Share

Երեկ Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական էջը տարածել է մարզպետ Արեն Մկրտչյանի հրապարակած տեսանյութը, որում համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը ներկայացնում է Դսեղում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը՝ խոսելով կատարված աշխատանքների և դրանց վերաբերյալ տվյալների մասին։

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Թումանյան համայնքում ավագանու ընտրություններ են։ Սուրեն Թումանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորողն է։ Ընտրական օրենսգրքով քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը նախընտրական քարոզչությունն արգելվում է։

Միաժամանակ, օրենսգրքի 23-րդ հոդվածն արգելում է քարոզչության նպատակով վարչական ռեսուրսի, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների համար տրամադրված տեղեկատվական միջոցների օգտագործումը։ Այս դեպքում համայնքապետարանի պաշտոնական տեղեկատվական հարթակն օգտագործվել է համայնքում կատարված աշխատանքները գործող համայնքապետի կողմից ներկայացնող տեսանյութ տարածելու համար։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել