Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Լոռու և Կոտայքի մարզի որոշ համայնքներում

Սեպտեմբեր 27,2026 10:36 Share

Այսօր՝ 2026 թվականի սեպտեմբերի 27-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ համամասնական ընտրակարգով, իսկ Լոռու մարզի Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։

Առավոտյան ժամը 8:00-ին սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 14 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին։ Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են 19 տեխնիկական սարքավորումներ։

Ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 3 դիտորդական առաքելություն՝ «Ականատես» համատեղ դիտորդական առաքելություն, «Ազատ քվե» և Անկախ դիտորդ հասարակական դաշինք։ Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է 11 զանգվածային լրատվության միջոց։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12:00-ից սկսած, երեքժամյա պարբերականությամբ կհրապարակվի ԿԸՀ համացանցային կայքում։

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930