Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է ստեղծված իրավիճակում մեղավոր՝ ՀՀ իշխանությո՞ւնը, որ սկի տեղյակ էլ չի եղել, թե ինչ է Ղարաբաղում քննարկվում». Վաղարշակ Հակոբյան

Դեկտեմբեր 12,2023 14:50 Share

ՔՊ պատգամավոր, ԱԺ տարածաշրջանային եւեվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանին այսօր լրագրողները հարցրեցին՝ դուք խոսում էիք ԼՂ նախկին տարածքների դեօկուպացիայից, ինքնորոշման իրավունքից, հիմա լրիվ ուրիշ բովանդակությամբ փաստաթուղթ եք պատրաստվում ստորագրել, կարծում եք, որ մանդա՞տ ունեք դրա համար՝ պատասխանեց. «ՀՀ-ն անելու է ամեն ինչ, որ ՀՀ սուվերեն տարածքը՝ 29.800 քկմ-ով ստանա անվտանգության այնպիսի երաշխավորություն, որ այլեւս մեր ոչ մի եղբայր չզոհվի, ոչ մի զինծառայող չվիրավորվի, ապրենք անվտանգ միջավայրում: Մենք ունենք իրավիճակ, երբ Արցախի մեր հայությունը, ցավոք սրտի, ստիպված են եղել ենթարկվել բռնի տեղահանության եւ ունենք իրավիճակ, որ նրանք ունեզրկվել են, իրենց պապերի գերեզմաններն են թողել այդտեղ: Ո՞վ էր մեղավոր, ո՞վ էր իշխանություն ԼՂ-ում: Ես որեւէ կոնկրետ անձի չեմ ուզում մեղադրել: Կար պատերազմից հետո իրավիճակ, որ ԼՂ-ն մնացել էր հայկական եւ մենք բոլորս սրա հետ համաձայն էինք, չէ՞: Այնտեղ 100 հազարից ավելի հայ էր ապրում, ներդրումներ էին արվում, շենքեր էին կառուցվում: Ինչ տեղի ունեցավ հետո՝ Ղարաբաղում տեղի ունեցավ իշխանափոխություն: Իշխանափոխությունից 10 օր հետո տեղի ունեցավ ԼՂ-ի հայաթափում, ստորագրվեց, որ ԼՂ-ն, որպես առանձին սուբյեկտ, այլեւս գոյություն չունի: Հիմա ո՞վ է ստեղծված իրավիճակում մեղավոր՝ ՀՀ իշխանությու՞նը, որ սկի տեղյակ էլ չի եղել, թե ինչ է այնտեղ քննարկվում»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ Արցախի իշխանափոխությունը արդեն իսկ մի քանի անգամ հայտարարել էր, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, հետեւաբար անհասկանալի է, թե պատգամավորն ի՞նչ հայկականությունից է խոսում:

Լրագրողները հիշեցրին՝ ո՞վ էր բանակցությունները իր զրոյական կետից սկսում՝ Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց, որ մինչեւ հեղափոխությունը եղել է բանակցային իմիտացիա. «Մարդիկ գնացել են, բոլոր միջազգային հարթակներում բանակցել են, իրենց ձեւակերպմամբ, հայրենիքը զիջելու շուրջ, հետո եկել են այստեղ, ասել են՝ ոչ մի թիզ հող: Եվ այս բանակցությունները մտել են որոշակի փակուղի, այդ փակուղուց ելքը միայն մեկն էր: Մենք այդ մի ելքին չենք գնացել: Այդ ելքն էր՝ կատարել այն պահանջները, որ դրվում էին մեր առաջ: Մենք գնացել ենք պայքարի, եղել է այն, ինչ եղել է: Շատ ցավալի ու դաժան իրավիճակ է եղել, մեզ հիմա մեղադրում են պայքարելու մեջ: Եթե ժամանակը կարողանայինք հետ տալ, կարող է ինչ-որ բաներ այլ կերպ լիներ, բայց արդյոք մենք այն ժամանակ պատրա՞ստ էինք նման օրակարգով խոսել: Մարդիկ, որ 30 տարի բանակցել են հայրենիքը զիջելու շուրջ, եկել են ինձ, ձեզ, մեզ բոլորիս խաբել են»:

Հարցին՝ երբ Նիկոլ Փաշինյանը եկավ եւ ասաց, որ բանակցում է իր կետից, այդ բանակցությունները ո՞ւր տարան մեզ, սրան, ինչ հիմա ունե՞նք՝ նա պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը, ամենայն անկեղծությամբ, արել է ամեն ինչ, որ ՀՀ-ն այս ողջ պրոցեսից դուրս գա ավելի ուժեղ, ավելի շահավետ դիրքերով, թե՛ տնտեսապես զարգացած ու ավելի անվտանգ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031