Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Փարիզի պատվավոր քաղաքացիություն է շնորհվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին

Դեկտեմբեր 16,2023 13:07

Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը Փարիզի խորհրդի անունից Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյից ստացավ Փարիզի քաղաքի պատվավոր քաղաքացիություն իր բոլոր համաքաղաքացիների համար։

Սենատի բանաձևի նախագծում 3 հիմնական տարրեր կան։

1. Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանություն,

2. Արցախում տեղի ունեցածի որակում, որն է՝ էթնիկ զտում, այսինքն ոճրագործություն, որի հետևանքով ատեղծված իրավիճակը չի ընդունվելու,

3. Հայերի վերադարձ Արցախ։ Աակայն իրավունքից բացի խոսք է գնում երաշխիքների ատեղծման անհրաժեշտության մասին։ Իսկ վերջերս Արցախի հասարակական շրջանակներ հայտարարությամբ նշել են այն 5 երաշխիքները, որոնք անհրաժեշտ են վերադառնալու համար։

Փարիզի պատվավոր քաղաքացու կոչումը առաջին անգամ է տրվում մի ողջ ժողովրդի։ Այն խիստ խորհրդանշական ուղերձ է աշխարհին։ Աովորաբար այդ տիտղոսը տրվում է անհատ անձանց, ովքեր հալածվում են, որոնց կյանքը վտանգված է՝ վերջիններիս «պաշտպանելու» նպատակով։ Իհարկե, խոսքը ֆիզիկական պաշտպանության մասին չէ։

Ադրբեջանի կողմից իրենց երկրից վտարված արցախցիներին պատվավոր քաղաքացիություն շնորհելով՝ Փարիզի խորհուրդը վերականգնում է նրանց խաթարված արժանապատվությունը։ Փարիզցի լինել նշանակում է ոչ թե ծնվել Փարիզում, այլ այնտեղ վերածնվել: Արցախը կվերածնվի Փարիզից.
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյին և Փարիզի խորհրդին՝ մեր բոլոր արցախցի համաքաղաքացիների անունից։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ​​ներկայացուցչություն Փարիզում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031