Հայաստանի Հանրապետությունում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Հեկտոր Արենաս Նեյրան օրերս այցելել է Բադալյան եղբայրների հիմնադրած «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն:

Ընկերության համահիմնադիր Վիգեն Բադալյանը դեսպանին ներկայացրել է ընկերությունների բազմապրոֆիլ ապրանքանիշները, որոնք գործում են ծրագրային ապահովման մշակման, ֆինանսական ծառայությունների, դիզայնի, ՏՏ անվտանգության և այլ ոլորտներում։ Ներկայացվեց նաև, որ այժմ Հայաստանում «ՍոֆթԿոնստրակտ»-ն ու դրա հետ փոխկապակցված ընկերություններն առաջատար տեխնոլոգիական մատակարարներ են: «ՍոֆտԿոնստրակտ»-ում աշխատում են շուրջ 7000 ստեղծագործ մասնագետներ, ավելի քան տասն ապրանքանիշ է ներկայացնում ընկերությունը և 16 մասնաճյուղեր ունի 5 մայրցամաքներում։


















































