Կորուստներով ու դժվարություններով լի 2023-ից հետո 2024-ը թող մեր Հայրենիքի և ժողովրդի համար լինի խաղաղության, հույսի ու հավատի, ստեղծարար աշխատանքի ու առաջընթացի տարի. Արմեն Սարգսյան
Դեկտեմբեր 31,2023 19:11
Կորուստներով ու դժվարություններով լի 2023 թվականից հետո 2024-ը թող մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ և ԺՈՂՈՎՐԴԻ, մեզնից յուրաքանչյուրի համար լինի խաղաղության, հույսի ու հավատի, ստեղծարար աշխատանքի ու առաջընթացի տարի:
Առողջություն, սեր, ջերմություն ու հաջողություն բոլորիս ընտանիքներին, աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին:
Շնորհավոր Նոր տարի: Բարի գալուստ 2024 թվական:
Արմեն Սարգսյան
Հայաստանի չորրորդ նախագահ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: