Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Սոբհանին կարևորել է Մատենադարանի կարևորագույն դերակատարությունը` հայ-իրանական գիտամշակութային կապերի խորացման գործում

Հունվար 19,2024 23:10

Մատենադարան են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին և մշակույթի կցորդ Մուհամմեդ Ասադի Մովահեդը:

Դեսպանը կարևորել է հայ-իրանական գիտամշակութային կապերի խորացման գործում Մատենադարանի կարևորագույն դերակատարությունը, որը  ոչ միայն հայերեն ձեռագրերի և քրիստոնեական արժեքների ուսումնասիրման և պահպանման կենտրոն է, այլև այլ կրոնների և մշակույթների հետազոտական բացառիկ հաստատություն։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետություն Մատենադարանի պատվիրակության այցի օրակարգը, ինչպես նաև իրականացված ծրագրերն ու նախատեսվող համատեղ միջոցառումները։

Տնօրենը մասնավորաբար անդրադարձել է մարտին կայանալիք հայ-իրանական գիտաժողովին և տարեվերջին նախատեսվող Անդրե Սևրուգյանի 130-ամյակին նվիրված միջոցառումներին։

Դեսպան Մեհդի Սոբհանը հայտնել է համակողմանի աջակցության պատրաստակամություն և հրավիրել է Մատենադարանի տնօրենությանը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031