Լրահոս
Օրվա լրահոսը

Ստիպելու ենք, որ մեր սահմանները ճանաչի: Երբ գա խաղաղության պայմանագիրը կնքելու ժամանակը, Ալիեւը կլսի եւ խելոք հետ կքաշի զորքերը սահմանից. Սերգեյ Բագրատյան. «Հրապարակ»

Փետրվար 09,2024 11:04

Հարցազրույց ՔՊ խմբակցության պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի հետ

– Եթե փոխենք ՀՀ Սահմանադրությունը, Հայաստանում խաղաղություն կհաստատվի՞։

– Սահմանադրությունը փաստաթուղթ է, որը կարելի է փոխել, եթե նման պահանջ կա ժողովրդի մոտ։ Օրինակ, ես միշտ մտածել եմ, որ մեր հիմնը չի համապատասխանում մեր էությանը, այն ավելի խրոխտ պետք է լիներ, ավելի խաչատուրյանական գենը մեջը լիներ։ Բայց մենք պետք է արձանագրենք, որ դա մեր պատմությունն է։ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը, օրինակ, ընդունվել է 1787 թվականին, որում նշված է, որ իրենք Մեծ Բրիտանիայից անկախացել են, գաղութատիրությունից ազատվել, անկախություն են ձեռք բերել, բայց այսօր Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի ամենամեծ դաշնակիցներից է, խնդիրը, որպես այդպիսին, չկա, շատ ամերիկացիներ գտնում են, որ պետք է փոխել Սահմանադրությունը, այն այլեւս հնացած է, բայց պետությունն ասում է, որ դա է մեր պատմությունը, ոչինչ, որ այսօր այլ հարաբերություններ ունենք։ Հիմա նույնը՝ եթե մեր զինանշանի վրա կա Բագրատունյաց թագավորությունը, ուրեմն չի նշանակում, որ մենք այդ թագավորության սահմաններում պահանջատիրություն ունենք, այլ նշանակում է, որ մենք ունեցել ենք նաեւ պատմական այդ ընթացքը։

– Ասում եք՝ Ալիեւը տարածքային նկրտումներ չի կարող ներկայացնել մեր՝ ՄԱԿ-ով հաստատված սահմանների նկատմամբ. արդեն քանի տարի է՝ ադրբեջանական զորքը մեր սուվերեն տարածքում է, ինչո՞ւ եք բացառում, որ վաղն էլ կխորանա Ջերմուկում, Վարդենիսում եւ այլուր։

– Եթե մենք այդքան ապաշնորհ լինենք, չպատժենք մեր սահմանին ոտք դնողին, այդ իրավունքը կտանք։

– Այսինքն, ի տարբերություն Փաշինյանի, կարծում եք, որ Սեւ լճի 30 տոկոսի համար պետք է պատերազմե՞նք։

– Ալիեւին մենք ստիպելու ենք, որ մեր սահմանները ճանաչի, գոյություն ունեն միջազգային նորմեր, որոնք ճանաչում են բոլոր երկրների տարածքային անձեռնմխելիությունը։ Երբ գա խաղաղության պայմանագիրը կնքելու ժամանակը, Ալիեւը կլսի եւ խելոք հետ կքաշի զորքերը սահմանից։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829