Լրահոս
Օրվա լրահոսը

Միլլերն անդրադարձել է ՀՀ-ի և Մոլդովայի նկատմամբ ՌԴ կոշտ հռետորաբանությանը

Մարտ 05,2024 13:49

1lurer. Ռուսաստանի ղեկավարությունը կոշտ հռետորաբանության օգտագործմամբ ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում, և Ռուսաստանի շատ հարևաններ մտահոգված են այդ սպառնալիքներով:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, երբ լրագրողը խնդրել է մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները, նշել, որ Մոսկվան կոշտացնում է հռետորաբանությունը Մոլդովայի և Հայաստանի նկատմամբ՝ վերջինիս մեղադրելով Արևմուտքի հետ հարաբերությունների ջերմացման համար և խոստանալով պատասխան տալ դրան:

«Ռուսաստանի շատ հարևաններ մտահոգված են սպառնալից հռետորաբանությամբ և գործողություններով, որոնք ՌԴ կառավարությունը կրկին ու կրկին ցույց է տալիս, որ պատրաստ է ձեռնարկել իր հարևանների դեմ»,- ասել է Միլլերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031