ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումում հիմա ելույթ է ունենում միայն եվրոպական ինտեգրման հարցերով Մոլդովայի փոխվարչապետի աշխատակազմի եվրոպական հարցերով պետքարտուղարը:
Կրկնեմ, Մոլդովայի կառավարության կազմում սահմանված է եվրոպական ինտեգրման հարցերով փոխվարչապետի պաշտոն՝ իր աշխատակազմով:
Հայաստանի կառավարության կազմում նման առանձին անգամ նախարարի պաշտոն նախատեսված չէ:
«Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի իրականացումն ապահովելու իրական քաղաքական կամքի ցուցանիշ կլիներ եվրոպական ինտեգրման հարցերով առնվազն նախարարի պաշտոնի և նախարարության հիմնումը:
Կարդացեք նաև


















































