«Քանդել, ոչնչացնել, զրոյացնել եւ ուրանալ ամեն ինչ»,- այսօր լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն այսպես բնութագրեց ՀՀ կառավարության կրթական քաղաքականությունը, մասնավորապես, որոշումը, որ Երեւանում որեւէ բուհ չպետք է լինի:

Նա ասաց, որ սկզբում 8 կլաստերի մասին էին խոսում, հիմա 5-ի մասին են խոսում, տեսնում ես, որ դասականի մեջ հումանիտարն են մտցրել ու խառնել են ամեն ինչ՝ անելով կրթական «ֆրանկէյնշտեյնություն»:
Լիլիթ Գալստյանի խոսքով՝ մեր հասարակությունը իրավունք ունի կասկածել, որ այդ շենքերն ուզում են բիզնես նպատակների ծառայեցնել. «Ոտքի վրա թռուցիկ, կիսագրագետ մտքեր են հայտնում ու հետո լծվում դրա իրականացմանը՝ բացակա մարդու, բացակա գիտելիքների ու կարողությունների գործիքակազմով… Այս բոլոր արկածախնդիր, թշնամական ծրագրերի տակ, բացի թշնամական հաշվարկներից, ուրիշ հաշվարկներ չեն կարող լինել: Սա զոռբա տգիտության ծրագիր է, ինչը տեսնում եք Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի պարագայում»: Ըստ պատգամավորի, Հայաստանը վերածվել է հրդեհների օջախների ու չգիտեն որը հանգցնել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































