Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանում ոչ մի բուհ չպետք է լինի». Նիկոլ Փաշինյան

Մարտ 16,2024 21:28

ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե բուհական ոլորտում մեր խնդիրները խորն  են, ՀՀ-ում գոյություն ունի 60 բուհ, ինչը նրա ձեւակերպմամբ, նշանակում է 60 ռեկտոր, մոտ 120 պրոռեկտոր, մի քանի 100 դեկան եւ 1000-ին մոտիկ դեկանի տեղակալներ: «Այս արտահայտությունը մեզ համար եթե ոչ կարմիր, ապա գոնե դեղին նշան պիտի լինի։ Ես ուզում եմ, որ մենք ստատուս-քվոն հասկանանք»,-ասել է նա:

«Բուհական ոլորտի մեր թերությունները զգում ենք ամեն տեղ… Որպես կառավարություն՝ զգում ենք, որ փորձագիտական հարցերի պատասխան ստանալը դառնում է ուղղակի անհնարինություն… Մեր իրականության եւ մեզ շրջապատող իրականության մասին մենք հայտնաբերում ենք տեղեկություններ, որոնք մեզ անհրաժեշտ էին, ասենք, 7, 10 տարի առաջ… Դա նշանակում է, որ գիտելիքի հետ առերեսվելու ճանապարհին 10 տարի ուշացել ենք, 5 տարի կամ 3 տարի ուշացել ենք, ինչը նեգատիվ ազդեցություն է ունենում մեր երկրի վրա…

Եթե մենք ՀՀ-ում բուհերը հավաստագրենք միջազգային չափանիշներով, ոչ մի բուհ հավաստագրում չի ստանա: Մենք չունենք ՀՀ-ում ոչ մի բուհ, որ միջազգային չափանիշներով հավաստագրվի եւ ստանա բուհական լիցենզիա: Սա ֆունդամենտալ արձանագրում է: Այս առումով Ակադեմիական քաղաքը մեզ համար չափազանց կարեւոր եւ ռազմավարական ծրագիր է: Մենք պետք է ընդլայնենք երկխոսությունը բուհական համակարգի, գիտական համակարգի, դիմորդների եւ հանրության հետ, որովհետեւ սա մեր երկրի տեսլականի կարեւոր մասն է…

Ի վերջո, Երևանում երկարաժամկետ հեռանկարում ոչ մի  բուհ չպետք է լինի, Ակադեմիական քաղաքից դուրս ոչ մի բուհ չպետք է լինի։ Հայաստանյան բոլոր բուհերը՝ հայաստանյան թե օտարերկրյա, մասնավոր թե պետական, պետք է գործեն միայն Ակադեմիական քաղաքում»,- ասել է Փաշինյանը։ Հայտնել է, որ պետք է զրոյից սկսել։

Նա ասել է, որ բուհերի բոլոր շենքերը պետք է համախմբվեն մի կազմակերպության մեջ, իսկ եկամուտը պետք է ուղղվի Ակադեմիական քաղաքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Seyran says:

    Իհարկե՝ուսանողությանը մայրաքա
    Ղաքից պետք է հանել՝«հեղափոխությունները»կանխարգելելու համար։Թէ չէ դասեր չանելու համար նրանք պատրաստ են ամեն ինչի….

  2. Ասֆալտին պառկեցված says:

    Հերիք չեղավ? հասարակությանը տափակ բաներով զբաղեցնես?։
    Նույն անալոգիայով էլ հասարակությունը կասի – Երևանում երկարաժամկետ հեռանկարում ոչ մի նիկոլ չպետք է լինի, բանտից դուրս ոչ մի նիկոլ չպետք է լինի։ Հայաստանյան բոլոր նիկոլանմանները պետք է գործեն միայն Նուբարաշենի բանտում։

  3. Ռուզան says:

    Բուհերը պետք է մնան Երևանում, ոչ մի ակադեմիական քաղաք, մի ավիրիր, Ալիեվն է հրամայե՞լ: Եթե Արցախը ու Նախիջևանը հետ չբերես, գահընկեց ես արվելու:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031