Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ավետիքյան. «Սեփական կրթահամակարգը վատաբանելու, վարկաբեկելու նման երկրորդ օրինակ չե՛ք գտնի». «Ազգ»

Մարտ 21,2024 09:00

Ախր հարցնող լինի. ո՞նց ես դու երկրի տարբեր վայրերից 40-45 հազար ուսանող երիտասարդությանը, նրանց 8-10 հազար դասախոսներին ու մյուս աշխատակիցներին Երեւանի փոխարեն ժամը ժամին հասցնելու այդ ուտոպիկ «քաղաք» ու հետ բերելու, ո՞ր մայրուղով կամ, ինչպես այլ երկրներում, արագընթաց գնացքներով:

Հոգ չէ, ասում է նա, այդ բոլորը կսարքենք: Ի՞նչ գումարներով: Գումարը, ասում է նա, կհայթայթենք վարձակալության փողերից: Ինչի՞ վարձակալության: Երեւանում այժմ գործող եւ մայրաքաղաքի լավագույն դիրքերը գրավող հին ու հնացած շենքերը միջազգայի՜ն ընկերությանը ղեկավարման տալով: Իսկ «միջազգայինը» ի՞նչ է անելու: Վարձով կտա կառուցապատողներին (developers) կամ հյուրանոցատերերին: Իսկ մինչեւ «Ակադեմիական քաղաքի» կառուցապատումը ի՞նչ են անելու գործող մեր ԲՈՒՀերը: Միմյանց գիրկը կնստեն կամ ծոցը ու յոլա տանեն: Արդեն մրցակցային մակարդակի կրթություն չեն տալիս, իսկ Բժշկական համալսարանը կեղծ դիպլոմներ է տալիս ու տարբեր երկրների հետ գլխացավային իրավիճակներ է ստեղծում մեզ համար:

Սեփական կրթահամակարգը վատաբանելու, վարկաբեկելու նման երկրորդ օրինակ չե՛ք գտնի: Վատաբանում՝ որին ի շարս այլոց ենթարկվում է նաեւ, ուղղակի կամ անուղղակի, մեր փառապանծ կրթական օջախը՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիան, որի շրջանավարտ մեր նոր եւ նորագույն երգիչ-երգչուհիները, կատարողական մյուս արվեստների ներկայացուցիչներն ու կոմպոզիտորները Եվրոպայում թե այլուր հաղթողի դափնեպսակի են արժանանում միջազգային հեղինակավոր մրցույթներում, փայլում մեծահամբավ բեմերում ու համերգասրահներում, նաեւ գովասանքի խոսքեր ստանում մասնագիտական իրենց կրթության մակարդակի համար, բայց վատաբանվում են ղեկավարի կողմից մի երկրի, որի առաջատար «փափուկ ուժն» է հանդիսանում մեր կոնսերվատորիան՝ ի չգոյե «կոպիտ կամ պինդ» որեւէ ուժի:

Այսքան մոլուցք, այսքան հետեւողականություն՝ դարերի ընթացքում ժողովրդի ստեղծածը, ունեցվածքը, հրաշալի ժառանգությունը արհամարհելու եւ քանդելու, անհանդուրժելի է:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031