Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ավետիքյան․ Պետք է թողնել, որ այդ մարդն ինքն իրեն խոսի․ «Հրապարակ»

Նոյեմբեր 21,2026 11:11 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ազգ» պարբերականի երկարամյա խմբագիր Հակոբ Ավետիքյանը, «Հրապարակի» հետ զրույցում ասաց. «Լրագրողները պետք է բոյկոտեն ու հարց չտան այդ մարդուն: Ոչ ոք իրավունք չունի լրագրողին նման պիտակներ կպցնելու: Լրագրողական համայնքն անպայման պետք է սատարի իրենց գործընկերոջը: Բայց ես վստահ եմ, որ բոյկոտ երբեք չեն անի` այսքան ժամանակ չեն արել: Պետք է թողնել, որ այդ մարդն ինքն իրեն խոսի, ի վերջո՝ կգտնի իր նման մի քանիսին, ու վերջ: Այս մարդը չի հետեւում աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին: Այս մարդը չի տեսնում, որ անգամ Թրամփի պես ղեկավարը, երբ որոշեց, որ լրագրողներից մի քանիսը չպետք է մուտք գործեն Սպիտակ տուն, ամբողջ ամերիկյան մամուլը ոտքի կանգնեց, եւ նա ստիպված եղավ իր թքածը լիզել: Եվրոպայում խնդիր է դրված՝ ատելության խոսքը դարձնել քրեական հանցագործություն: Նիկոլ Փաշինյանը կտրված է այս ամենից: Նա միայն իր անձնական օգուտների մասին է մտածում, սակայն իրավունք չունի իր մաղձը թափել լրագրողների վրա: Իր խոսքում նաեւ բարերարության դեմ խոսեց, ծաղրեց նրանց, ասաց, որ բարերարը պետությունն է, բայց պետությունը կատարող է, չի կարող լինել բարերար: Իր պարտականությունն է բարեխիղճ աշխատելը: Նա դրա համար ահռելի գումարներ է պետությունից ստանում: Հայաստանը 8 միլիարդ պարտքի տակ է գցել ու դեռ հոխորտո՞ւմ է»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30