Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանը՝ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատողների ցույցի, կոնսերվատորիայի եւ ակադեմիական քաղաքի մասին

Մարտ 21,2024 13:57

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադառնալով նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների այսօրվա ցույցին, ասաց՝ մի քանի տարի է՝ այդտեղ խնդիր կա։

Ինստիտուտի գիտաշխատողները, հիշեցնենք, այսօր բողոքի ցույց էին անում եւ նշում, որ ինստիտուտի լողավազանի տարածքն օտարվել է ապօրինի, հիմա այնտեղ բուռն շինաշխատանքներն են, ինչը խաթարում է ինստիտուտի աշխատանքը։

Ժաննա Անդրեասյանն այսօր լրագրողներին ասաց, որ ինստիտուտին առնչվող խնդրի վերաբերյալ մասնագիտական փորձաքննություններ են իրականացվել, գրություններ են եղել, նախարարությունն էլ իր դիրքորոշումը հայտնել է՝ պետք է ինստիտուտի աշխատանքը ապահովվի եւ համապատասխան պայմաններ լինեն․ «Բայց միաժամանակ կա նաեւ զուգահեռ ծրագիր եւ պետք է հասկանալ, թե ինչպես դրանք կարող են համադրվել։ Խնդիրը բարդ է եւ հենց նաեւ այսպիսի պատճառներով է, որ մենք գտնում ենք, որ հարցի լավագույն լուծումը ակադեմիական քաղաքն է, որտեղ մենք կունենանք ամբողջական առանձին միջավայր»։

Անդրադառնալով բժշկական համալսարանի եւ Կոնսերվատորիայի ակադեմիական քաղաք տեղափոխվելուն, նախարարն ասաց՝ ակադեմիական քաղաքի հայեցակարգում նշված են, թե քանի կլաստեր է լինելու եւ առաջին փուլում որոնք են տեղափոխվելու ակադեմիական քաղաք․ «Առաջին փուլում տեղակայվելու են արվեստի, տեխնոլոգիական, կրթական եւ սպայական կլաստերները։ Ինչ վերաբերում է բժշկական եւ դասական ուղղություններին, ապա այդ հարցը հետագայի հարց է։ Երկրորդ փուլում, երբ ունենանք ակադեմիական քաղաքը, չորս կլաստերներն այնտեղ տեղակայված կլինեն, կսկսենք քննարկումները։ Դա երկարաժամկետ ծրագիր է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031