Կառավարությունում ավարտվեց Կիրանցի բնակիչների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպումից հետո Կիրանցի բնակչուհիներից մեկն արտասվում էր։ Բնակիչները հայտարարեցին, որ ոչինչ չի փոխվել, տարածքները հանձնվելու են, ընդհանուր հայտարարի չեն կարողացել գալ։ Բնակիչները վրդովված էին ու դժգոհ։
Կիրանցի բնակիչներից մեկն ասաց․ «Չեմ կարող ասել՝ ինչ քննարկվեց, բայց ինչ կա, նույնն է»։
Բնակչուհիներից մեկն էլ ասաց․ «Մեզ հանգիստ թողեք, շատ հուզված դուրս եկանք»։
Կարդացեք նաև
Պատգամավոր Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց․ «Ասում էր՝ կարող է գիծը ըսենց անցնի, կարող է ընենց անցնի, կարող է շատ վատ անցնի, կարող է մի քիչ լավ անցնի, վարչապետին ոչ հարիր պահվածք։ Բնակիչներին նորից անորոշության ու տագնապի մեջ են դրել, մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին, որովհետեւ այն ողջամիտ առաջարկները, որոնք արվել են Կիրանցի բնակիչների կողմից, ոչ մեկն ընդունելի չի եղել։ Մարդիկ ասում են, որ գոնե վերջին տարբերակով սահմանը ոնց անցել է խորհրդային Հայաստանի ու խորհրդային Ադրբեջանի տարիներին, գոնե այդպես անցնի։ Հիմա ասում է՝ կարող է այսպես անցնի, նույնիսկ կարող է գյուղի ամենամեջտեղով անցնի։ Ասել է, որ սահմանապահը կանգնի, դուք անվտանգ կապրեք, բայց կարող է 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ինչ իմանամ»,- ասաց նա։
Գեղամ Նազարյանը նշեց, որ մարդիկ շատ վատ վիճակում են, շոկի մեջ են։ «Մեկն ասում է՝ տունս եմ վառելու, մեկն ասում է՝ տանկ եմ բերելու տանս առաջ կանգնեցնեմ, մյուսն ասում է՝ չգիտեմ ինչ եմ անելու։ Ինչ անի մարդը, եթե իրեն եկել ու ասում են, որ սահմանը ոչ թե լինելու է այնպես, ոնց սովետական տարիներին է անցել, այլ ասում ՝ պարզվում է, որ սովետական միության տարիներին չեն իմացել սահմանը ոնց է անցնում, հիմա նոր սահման են հորինում։ Ինչ-որ կետեր կան, հիմա ասում է՝ այդ պայմանական a կետը հայտնվում է կամրջից 100 մետր դեպի գյուղի խորքը, գետի ուղղությամբ։ Սովետի ժամանակ նման սահման գոյություն չի ունեցել»,- հավելեց նա։
Գեղամ Նազարյանն ասաց, որ տեղի է ունենում մեծ անարդարություն, անազնվություն, սովետական Հայաստանից էլ են ուզում մի մաս գողանալ։ Այդ ամենով հանդերձ երաշխիք չեն տալիս, որ մարդիկ անվտանգ կապրեն։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կիրանցի հարգելի բնակիչներ, զարմանում եմ, որ դուք այդ անլուրջ մարդու հետ լուրջ հույսեր եք կապել և գնացել եք նրա հետ հանդիպման։ Եթե անգամ նա ձեզ լավ խոստումներ տար, հավատալու էիք?: Ախր էդ անլուրջ մարդը իր երեկվա ասած խոսքը էսօր փոխում է, պարզ չի?, որ վաղն էլ էսօրվա ասած խոսքը կփոխի։ Դուք կրկին Բագրատ Սրբազանի շուրջը համախմբվեք, բռունցք դարձեք, մինչև ամբողջ հայ ժողովուրդը ոտքի կանգնի։