Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Վախում եք թուրքերի մոտ ծպտաք, դե արե՛ք, սյունը տարեք Ջերմուկում խփեք, բա ինչի՞ չեք անում, չեն թողնում չէ՞ թուրքերը». Արթուր Խաչատրյան

Ապրիլ 30,2024 13:16 Share

«Վլադիմիր Վարդանյանը, Արթուր Հովհաննիսյանը հիմնավորեցին մեր ասածը, ասում են՝ հիմա Ադրբեջանն էլ է համաձայն Ալմա Աթային: Այսինքն, դուք եւ Ադրբեջանը նույն գիծն եք տանում, շնորհակալություն, այդ պարզաբանման համար: Սոնա Ղազարյանն ասում է, թե մաս-մաս չենք տալիս: Իհարկե, տվել եք մաս մաս, փոքր մաս, Ջերմուկում: Էդքան լավն եք, բա էդ պիլոտային սահմանազատումն ու սահմանագծումը Ջերմուկից սկսեք, Ներքին Հանդից սկսեք, Վարդենիսից, Շորժայից, Իշխանասարից սկսեք: Չեք սկսում: Սեւ լճից սկսեք գոնե: Էդ էլ չեք սկսում, գիտե՞ք ինչի, որովհետեւ չեն թողնում թուրքերը: Թուրքերը ձեզ պարտադրում են էդ կապիտուլյացիան»,- այսօր ԱԺ նիստում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նա նշեց, որ բանականությունն ասում է, որ եթե սահմանազատում են անում, պետք է հայելային անեն՝ ով որտեղ խնդիր ունի, այդ հատվածներից սկսեն. «Վախում եք թուրքերի մոտ ծպտաք, դե արե՛ք: Սյունը տարեք Ջերմուկում խփեք, բա ինչի՞ չեք անում, չեն թողնում չէ՞ թուրքերը: Բա եթե չեք ուզում սյուները, եկեք միասին գնանք, շպրտենք»:

Տեղից ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը սկսեց վիճել: Արթուր Խաչատրյանն ասաց. «Պարո՛ն Վարդանյան, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը պետք է խաղաղ պայմաններում լինի, առանց ուժի սպառնալիքի, ինչը մենք տեսնում ենք: Եկեք տղամարդավարի խոստովանենք, որ ձեզ պարտադրում են էդ գիծը եւ ձեզ թույլ չեն տալիս եւս մի ձող վերցնել ու գնալ Սեւ լճում խփել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել